Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը եկեղեցու բակից մեքենա էր գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մասիսցի մի տղամարդ և հայտնել է, որ Աբովյան քաղաքում գողացել են իր «ՎԱԶ-21-07»-ը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14.00-ից ժամը 15.15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:

Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Մայիսի 9-ի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա և ստուգել վարորդի սթափությունը: Անձը պարզելու նպատակով ոչ սթափ վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնում պարզվել է, որ նա հաշվառված է քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ մեքենան գողացել էր Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին:




Լրահոս