
Արցախից Հայաստան 11 կալանավոր է տեղափոխվել։ Այսօր այս մասին խորհրդարանում՝ պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Անցած շաբաթ մեկին արդեն Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով զբաղվում է ԱԱԾ-ն, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- նշել է նա։
Ղազարյանի խոսքով՝ բոլորի վրա Հայաստանից դուրս չգալու սահմանափակում է առկա։