Այսօր Հելոուին է` տոն, որն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Տոնում են հոկտեմբերի 31-ին, բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդական կերպով տոնվում է անգլիախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։
20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի ընթացքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլիախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Բեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։
Անվան ստուգաբանություն
Ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի` «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even (հայ․՝ բոլոր սրբերի երեկո, even — evening (հայ.` երեկո) բառի կրճատ ձևը, շոտլանդերեն կարդացվում է որպես «հելլուվին») արտահայտության շոտլանդերեն կրճատ ձև։ Այդպես այն ժամանակ կոչում էին Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն[4]։ Թեև All Hallows արտահայտությունը հանդպում է նաև հին անգլերենում (ealra hālgena mæssedæg — հայ.` Բոլոր սրբերի օր), All-Hallows-Even արտահայտությունը մինչ 1556 թվականը չի հանդիպում գրավոր աղբյուրներում։
Խորհրդանիշեր
Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որն օգնում էր հոգիներին գտնել մաքրագործման ուղին: Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն[16]: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին: Այդ արարողությունը, ընթանալով բերքահավաքի ժամանակ, չուներ Հելոուինի հետ կիպ կապ մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը:
Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները: Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը:
Զգեստներ
Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Տարածված են սարսափ գրականության, ինչպես նաև Universal ընկերության սարսափ-ֆիլմերի (Դրակուլա, Մումիա, Ֆրանկենշտեյն և այլն) հերոսների զգեստները։ Տների ձևավորման ժամանակ օգտագործվում են աշնանային մոտիվները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները։ Ավանդական գույներ են հանդիսանում նարնջագույնն ու սևը։
Քաղցրավենիք խնդրելը
Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (Անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ “Trick or treat?” (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։