
Ինստագրամյան իր էջում երգչուհի Իվետա Մուկուչյանը կիսվել է հոլովակով, որում ինքը, Ավետ Բարսեղյանն ու Ռազմիկ Ամյանն են։
Վերջինս կատարում է «Հայի աչեր» ստեղծագործությունը։
Մուկուչյանը, չկարողանալով զսպել էմոցիաները, հուզվել է։
«Չդիմացա՝ հուզվեցի…
Ռազմիկն Աստծո պարգև է մեր ազգի համար,
Երբ նա երգում է, նրա հոգին է խոսում քեզ հետ։
Երբ նա նայում է աչքերի մեջ և երգում «Հայի աչերը», պարզապես չես կարողանում չհուզվել»։
Մ.Ղ.