Արցախից Հայաստան ճանապարհին 14 մարդ խոշտանգվել է, 64–ը՝ կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները։ Խոսքը մասնավորապես Արցախից ՀՀ բռնի տեղահանված երեխաների մասին է։

Ըստ այդմ, 14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:




Լրահոս