Վլադիմիր Պուտինը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում խաղաղ բնակչության ռմբակոծությունները չեն կարող արդարացվել։ Այս մասին այսօր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին նվիված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սարսափելի իրադարձությունները են այժմ տեղի են ունենում Գազայի հատվածում։ Անխտիր սպանվում են հարյուր հազարավոր անմեղ մարդիկ, ովքեր պարզապես փախչելու, ռմբակոծություններից թաքնվելու տեղ չունեն, ոչնչով չեն կարող արդարացվել: Երբ նայում ես մահացած երեխաներին, կանանց և ծերերի տառապանքներին, իհարկե, և՛ բռունցքներդ են սեղմվում, և՛ արցունքներ են հոսում։ Այլ կերպ չի կարող լինել», – ասել է Պուտինը:




Լրահոս