Հայրիկյանը արտերկիր չի մեկնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դուրս է գրվել հիվանդանոցից և ընդհանուր առմամբ՝ իրեն լավ է զգում:  Այդ մասին ասաց ինքը Հայրիկյանը Armlur.amլրատվականի թղթակցի հետ զրույցում: ԱԻՄ առաջնորդը վստահ է, որ շուտ կապաքինվի և առաջիկայում նորից ակտիվ  գործունեությամբ կզբաղվի: «Հուսամ` լավ առիթներով կհանդիպենք»,- ասաց Հայրիկյանը: 

Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայրիկյանի ապաքինումը երկար կտևի` մինչև 1 ամիս: 

«Ոտքի և աճուկի մասում գտնվող վերքը բորբոքվել է: Բժիշկները ենթադրում են, որ վերքը բորբոքվել է անտիբիոտիկներից, քանի որ Հայրիկյանը երբեք անտիբիոտիկներ չի օգտագործել»,-ասաց Եղնուկյանը: 

Վերջինս հերքեց այն խոսակցությունները, թե Հայրիկյանը պատրաստվում է նորից արտերկիր մեկնել՝ բուժման նպատակով:

 




Լրահոս