Հայաստանում Կանադայի դեսպանը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրնըրը, պատասխանելով Կանադայի խորհրդարանի պատգամավոր Հիդըր Մաքփերսոնի հարցին՝ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, նշել է որ դրանք կխաթարեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․

«Քննարկումներ են եղել, շարունակական բանավեճեր այն մասին, թե երբ առավել նպատակահարմար կլինի օգտագործել այդ գործիքը։ Պատժամիջոցների մոտեցումը հենց այս պահին կարող է խաթարել խաղաղության համար շարունակվող ջանքերը։ Թեև մենք չենք տեսել, որ որևէ մեկը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Տեսանք, օրինակ, հայտարարություններ Ֆրանսիայից ռազմական աջակցության հնարավորության մասին, և դա ստիպեց Ադրբեջանին՝ դուրս գալ պլանավորված միջազգային հանդիպումներից և քննարկումներից, որոնք կարող էին նպաստել խաղաղ գործընթացի առաջխաղացմանը», – ասել Էնդրյու Թերները:




Լրահոս