Սյունիք է ուղարկվել հումանիտար աջակցության հաջորդ փաթեթը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը։
«Առաջիկա օրերին փախստական ընտանիքներին և համայնքային կենտրոններին մեր գործընկեր Հայկական կարմիր խաչի աջակցությամբ տրամադրվելու է 200 վերմակ, ընտանեկան հիգիենայի պարագաների 90 փաթեթ, վաղ մանկության զարգացման և ստեղծագործական նյութերի հավաքածու՝ ավելի քան 500 երեխաների համար»: