
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին Երևանի Ա. Միկոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 18-ամյա Յուսեֆ Չ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 14-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կիբերհանցավորության դեմ պայքարի օրենքը խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: