Հայկական կարմիր խաչի ընկերությունը կանխիկ աջակցություն է տրամադրել Ալավերդիում կարկուտից առավել տուժած անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ից՝ օգոստոսի 2-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Լոռու մարզեր Ալավերդի համայնքի առավել տուժած 1088 անձ 372 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացել է կանխիկ աջակցություն՝ աղետի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով։ Յուրաքանչյուր անձի «Հայփոստի» միջոցով տրամադրվել է 39 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ փոխանցվել է՝ 42 432 000 ՀՀ դրամ։

Հայկական կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, հայտնաբերելու թիրախային տնային տնտեսությունները, որտեղ․

• ակնառու վնասվել են բնակչի բնակելի տան կառուցվածքային մասերը, տնամերձ հողամասը, առկա է գյուղատնտեսական կենդանիների կորուստ,
• միակ եկամտի աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն էին, և բերքի 75-ից 100%-ը կորցրել են։

Կանխիկ աջակցությունը տրամադրվել է Ալավերդի համայնքի Ալավերդի, Օձուն, Ծաղկաշատ, Հաղպատ, Ակներ, Սանահին, Աքորի, Ամոջ և Հագվի բնակավայրերի առավել խոցելի ընտանիքներին, որոնք ընտրվել են հետևյալ չափորոշիչներով․

• վեց և ավելի անդամ, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ,
• մինչև 18 տարեկան երկու կամ ավելի երեխաներ ունեցող միակողմանի ծնողազուրկ ընտանիքներ,
• միայն 65 և բարձր տարիքի տարեցներից բաղկացած ընտանիքներ,
• միայն հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ,
• միայն 65 և բարձր տարիքի տարեցներից և հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ։
Հարցերի դեպքում շահառուները կարող են զանգահարել ՀԿԽԸ՝ 060625066 հեռախոսահամարով։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:




Լրահոս