Ծեծի էին ենթարկել համերկրացուն ու փող հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել։ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի էին ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար:

Տեղեկությունն իրացնելով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ի գիշերը չորսին էլ ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել Աբովյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։

Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս