ԵՄ–ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրվող օգնությունը Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր հանձնաժողովը գրեթե 1,7 մլն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի կարողությունների մեծացմանը։

Նոր ֆինանսավորումը նպատակաուղղված կլինի ամրապնդելու ԵՄ գործող մարդասիրական օգնությունը տեղահանվածներին՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային ապահովություն և ապրուստի, բժշկական միջոցներ:

Այս ֆինանսավորումը գալիս է լրացնելու ԵՄ կողմից արդեն իսկ խոստացված 10,45 միլիոն եվրոն, ինչը 2023թ․ մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը կհասցնի ավելի քան 12 միլիոն եվրոյի:




Լրահոս