
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որը 2023 թվականից հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», կատալոնական ակումբի մարզական տնօրենը դառնալու ցանկություն է հայտնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Սակայն, ըստ աղբյուրի, եթե Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան հարձակվողին առաջարկի Արգենտինայի ազգային հավաքականում տեխնիկական տնօրենի պաշտոնը, նա կընտրի այս պաշտոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: