Կողքի քնելը կարող է կնճիռներ առաջացնել․ բժիշկ-կոսմետոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կողքի քնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ դեմքի մաշկի եւ պարանոցի վերին հատվածի վրա։ Այդ վիճակում քնելը կարող է առաջ բերել կնճիռներ եւ դեմքի ասիմետրիա։ Այս մասին տեղեկացրել է բժիշկ-կոսմետոլոգ Քեյթ Քերը, տեղեկացրել է Daily Mail-ը։

Բժիշկը նախազգուշացրել է, որ այդ անվտանգ սովորությունը՝ կողքի քնելը, կարող է լինել մաշկի տեսողական ծերացման եւ դեմքի անհամամասնության առաջացման պատճառ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ դեմքի մի կողմի մաշկը «ճմրթվում» է մի քանի ժամվա ընթացքում։ Արթնանալուց հետո դեմքի եւ պարանոցի վրա կարող են առաջանալ ուղղահայաց ծալքեր, որոնք ձգվում են քթից մինչեւ շրթունքների անկյունները։ Նույնը տեղի է ունենում մարմնի այլ մասերի հետ ձգողականության ազդեցության տակ. կնճիռները կարող են հայտնվել դեկոլտեի՝ վզի բացվածքի հատվածում։ Ժամանակի ընթացքում այդ փոփոխությունները դառնում են անշրջելի, քանի որ մաշկը կորցնում է արդյունավետ վերականգնվելու ունակությունը։

Պլաստիկ վիրաբույժ Մարիամ Զամանին կարծում է, որ կողքի քնելը կարող է խորացնել դեմքի աննշան անհամամասնությունը, որն ունեն գրեթե բոլոր մարդիկ։ Աչքերը, շրթունքները եւ ընդհանրապես դեմքը փոխվում է այն կողմում, որի վրա մարդու համար հարմար է քնելը։

Նշվել է, որ մաշկի երիտասարդության պահպանման համար պետք է քնել մեջքի վրա։ Այդ դիրքը նվազեցնում է կնճիռների եւ այտուցների առաջացման հավանականությունը։




Լրահոս