
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Բենեիլ Դարիուշի հետ, հաղորդում է կազմակերպության կայքը:
Մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքում UFC Fight Night 233-ի շրջանակում և կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է բրազիլացի Ժոակիմ Սիլվայի հետ: Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել Արմանի տեխնիկական նոկաուտով: