
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն Ազգային Ժողովում ունեցած ելույթում անդրադարձել է ամիսներ առաջ Հայաստանում ծանր վիճակի մասին արտահայտած մտահոգություններին:
Նա հիշեց, որ առաջարկել էր իրավիճակից դուրս գալու տարբերակներ: Լավագույն տարբերակը, ըստ Հակոբյանի, իշխանությունները պետք է գնահատեն իրավիճակը: Որպես առաջին խնդիր Ռուբեն Հակոբյանը նշեց կոռուպցիան, որը համակարգային բնույթ է կրում և ղեկավարվում բարձրագույն իշխանության կողմից: Որպես երկրորդ խնդիր առանձնացրեց ստվերի դեմ պայքարը, ինչի արդյունքում, ըստ պատգամավորի, երկիրը կհանի մուրացկանի վիճակից:
Չնայած բազմաթիվ ահազանգերին ՝ Ռուբեն Հակոբյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունները շարունակում են ապահով Հայաստանի արշավը ՝ երկիրը տանելով անապահով Հայաստան: