«Ով որ շատ է ասում` հավատարիմ եմ, այ դրանց պետք է չհավատալ»:Աշոտ Գիզիրյան «Հրապարակ»Խառնաշփոթ իրավիճակը շատերին է մղել գլուխը կորցնելու ու երբեմն էլ առանց մտածելու ինչ-որ բան հայտարարելու: Շիրակի մարզպետը հաստատ չէր ցանկանա ո՛չ Հովիկ Աբրահամյանին, ո՛չ էլ առավել եւս Ալիկ Սարգսյանին անուղղակիորեն վիրավորած լինել: Բայց այնպես է ստացվել, որ աթոռազրկվածներից հատկապես նրանք խոսքեր չխնայեցին իշխանությանն ու Սերժ Սարգսյանին հավատարմությամբ թարմացված խոստումներ շռայլելու համար: Հավատա՞ց այդ խոսքերին Սերժ Ազատիչը, թե՞ ոչ` նրա հետագա վերաբերմունքից կերեւա: Ամեն դեպքում, արարատցիները երազում են արժանանալ Ազատիչի բարեհաճությանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ