
Բեռլինի ոստիկանությունը մեկնաբանել է տեսանյութը, որում իրավապահները պոկում են կրպակի վրա ամրացված գովազդային պաստառները:
Դրանցում, հավանաբար պատկերված են Գազայի հատվածում գերեվարված անձինք:
Ոստիկանությունը պաստառների տեղադրումն անվանել է չարտոնված։
«Տեսանյութում երևում է այս տարվա հոկտեմբերի 26-ին Ֆրիդրիխշայնի շրջանում իրականացված գործողությունը: Պաստառների չարտոնված տեղադրման կասկածների պատճառով մեր գործընկերները դրանք հեռացրել են գովազդային ստենդից»,- ասված է Բեռլինի ոստիկանության հայտարարության մեջ:
Գերմանիայի մայրաքաղաքի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննությունը դեռ չի ավարտվել։