
Քիչ առաջ ԲՀԿ գրասենյակում ավարտված ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին մասնակիցները չեն շտապում տեղեկություն տարածել: Armlur.am լրատվականի թղթակցի փոխանցմամբ երկու կողմի գնահատականներն էլ ընդհանրական են` մասնավորապես Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է` ինքը ոչ մի պաշտոնի չի ձգտում, նա ավելի շատ հակված է ներկայիս իրավիճակը փոփոխված տեսնել:
ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են գոհունակություն մոտ 2 ժամ տևած հանդիպման արդյունքներից ` փոքր -ինչ կոնկրետացնելով, որ կողմերի շփումը հասունացած է և շարունակական պետք է լինի: ՀԱԿ-ը ընդգծել է, որ երկիրը ճգնաժամի մեջ է, և որոշակի տեսանելի քայլեր են պետք իրավիճակը շտկելու համար:
ՀԱԿ-ԲՀԿ հաջորդ հանդիպման համար կոնկրետ ժամկետ չի նշվում: