Բրազիլիայի հրապարակում վնասված դիտահորը վնասում է քաղաքացիների մեքենաները. քաղաքապետարանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ամիս է Բրազիլիայի հրապարակում՝ Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում, դիտահորը վնասվել է։ Ջուրը հոսում է, մեքենաներն էլ, հատկապես գիշերային ժամերին ցածր տեսանելիության պայամաններում, վնասվում են: Պարբերաբար վնասված այս դիտահորի շրջակայքում տարբեր առարկաներ են դրվում՝ որպես զգուշացում:

Ի սկզբանե հատուկ ժապավեն էր, ավելի ուշ՝ մեքենաների անվադողեր:

Քաղաքացիները «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմում ահազանգով, որ պարբերաբար փորձել են կապ հաստատել եւ լուծում պահանջել քաղաքապետարանից, ջրմուղից, սակայն ապարդյուն:

ArmLur.am-ին քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ դիտահորը հարակից տարածքում գտնվող բենզալցակայանինն է.

«Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բենզալցակայանը իր միջոցներով պետք է այդ հարցը լուծի: Քաղաքապետարանի տիրույթից դուրս է, սակայն տեղյակ ենք եւ աշխատում ենք նրանց հետ, որ նրանք այդ հատվածը նորոգեն»:

Փաստորեն ստացվում է՝ շուրջ մեկ ամիս է, ինչ այդ պայմանավորվածությունը չի պահպանվում, իսկ քաղաքացիները շարունակում են մայրաքաղաքում տհաճությունների բախվել ու վնասվել:

Մ.Ղ.




Լրահոս