Բրիտանական ֆիլմերի փառատոնը մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական խորհուրդը և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին:

2013 թվականի մարտ ամսվա ընթացքում Գավառի, Գորիսի և Գյումրիի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների լավագույն աշխատանքների հետ:

«Մեզ համար առաջնային է մեր ծրագրերում ներգրավել նաև մարզային հանդիսատեսին: Բրիտանական ֆիլմերի փառատոնն իր ծավալով և միջոցառումների ընդգրկուն քանակով չէր կարող չընգդրկել նաև մարզերը: Մեզ համար կարևոր է չսահմանափակվել մոտակա մարզերով, այլև ներկայանալ նաև հեռավոր քաղաքներում»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը և կդարձնեն կյանքն ավելի լավ։ Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և հիշարժան գործերի  հետ, քանի որ այս ամենն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, ուր ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:




Լրահոս