ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսնուն պատերազմում կորցրած կինն օգնության կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիները գրեթե մեկ ամիս սպասում են իրենց աշխատավարձերին, նպաստներին և թոշակներին։ Հենց այս պահանջներով մինչև հոկտեմբերի 1-ը քաղաքացիները դիմում էին Արցախի տեղեկատվական շտաբ։ Բոլոր հաստատություններից քաղաքացիներին ուղորդում էին շտաբ։

Այդ քաղաքացիների թվում էր նաև Գայանե Խաչատրյանը, ով  լքել էր հայրենի գյուղը և տեղահանվել Հայաստան։ Նա արցախյան վերջին պատերազմում կորցրել է ամուսնուն և 6 երեխաների հետ, որոնցից 4 անչափահաս են, մնացել է միայնակ։ Այժմ ապրում է Հրազդան քաղաքում։

ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմեց Արցախից դուրս գալու և Հայաստանում ապրելու դժվարությունների մասին։

Արցախի տեղեկատվական շտաբը հոկտեմբերի 1-ից չի գործում, սակայն աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ չաշխատել չեն կարող, անհրաժեշտ է օգնել և ուղղորդել քաղաքացիներին։

Պատրաստակամություն կա, սակայն, ոչ մի օգնություն տալ չեն կարող, քանի որ շտաբի լուծարումից հետո շենքը դատարկվում է։

Գայանեին ևս ոչնչով չկարողացան օգնել և թողեցին անորոշության մեջ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ, Հովսեփյան

 




Լրահոս