ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մուգ ապակիները, արագաչափ սարքերի առկայությունն արցախցիների համար խնդիրներ են առաջացնում․ ինչու են տուգանվում վարորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո շուրջ 100 հազարից ավելի քաղաքացի բռնի տեղահանվեց Հայաստան։ Բացի սոցիալական խնդիրներից արցախցիները նաև կանգնել են մի շարք այլ խնդիրների առաջ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային որոշ կանոնները և արգելքները, քանի որ ՀՀ օրենքը Արցախում չէր գործում և վերջերս ընդունված կանոնները մգեցված ապակիների հետ կապված չի գործել Արցախում։

Նկատենք, որ Արցախից բերված մեքենաների հիմնական մասի ապակիները սահմանված չափից շատ մուգ են, ինչը հակասում է ՀՀ օրենքին և նրանց շատ հեշտ կարող են տուգանել։ Մեկ այլ խնդիր է արագությունը գերազանցող տեսասարքերի առկայության հանգամանքը։ Արցախում նմանատիպ սարքեր չեն եղել, իսկ Հայաստանում մի քանի կիլոմետրը մեկ կարող ենք հայտնվել տեսախցիկների օբեյեկտիվների առաջ։  ArmLur.am-ը այս մասին խոսել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեհյանը հետ, ով մեզ հետ խոսեց այս խնդիրների շուրջ ստացած բողոքների և դրանց լուծման ելքերի մասին։

Քեհյանի խոսքով՝ ապահովագրական խնդիրներն այժմ առաջնային են համարվում։ ArmLur.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում նաև, որ Արցախից եկած քաղաքացիները հայտնվում են արագություն գերազանցող տեսախցիկի առաջ, քանի որ դրանց տեղակայման վայրը չգիտեն։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեհյանը նշեց, որ դա այլ խնդիր է։ Այդ դեպքում էլ դժվար կլինի վարորդների նույնականացումը։




Լրահոս