
ՔՊ-ական պատգամավորները շարունակում են պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելը:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ նոյեմբերի 8-11-ը Բրյուսել կգործուղվեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արման Եղոյանը և Սոնա Ղազարյանը:
Թե ի՞նչ օրակարգով են ՔՊ-ականները մեկնում Բրյուսել՝ հայտնի չէ, ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ ոչինչ նշված չէ այդ մասին:
Նկատենք, որ նախկինում մշտապես որոշման մեջ հստակեցված է եղել, թե ի՞նչ օրակարգով են գործուղումների մեկնում պատգամավորները և ի՞նչ հանդիպումներ են ունենալու, բայց վերջերս բաց ու թափանցիկ կառավարության մասին օրուգիշեր խոսող ՔՊ-ականները անգամ հարկ չեն համարում իրենց գործուղումների օրակարգը հանրայնացնել:
Ք.Մ․