ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր՝ նոյեմբերի 1-ին, վերադառնում է աշխատանքի 3 օրյա արձակուրդից հետո։
Մինչ արձակուրդ գնալը նա հասցրեց պաշտոնից հեռացնել Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին, ով, ըստ նախարարության, առանց որևէ որոշման մի քանի օրով լքել էր Հայաստանը և մեկնել էր Հարավային Ամերիկա։ Այցը ֆինանսավորվել էր տեղի հայկական համայնքի կողմից, սակայն ԿԳՄՍՆ արգելել էր նրան մեկնել՝ պատճառաբանելով ոչ բավարար ֆինանսական միջոցները։ Այցի նպատակն էր թումանյանական շունչն ու ոգին տեղի հայկական համայնքում տարածելը և նրանց Թումանյանի վաստակի հետ ծանոթացնելը։
ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ չէ, որ մշակութային ոլորտում գործողություններ ծավալող անձանց դնում է որոշակի սահմանափակումների և արգելանքների դեմ։
Նմանատիպ գործողությունները դատապարտելի են։
Էմմա Միքայելյան