
Armlur.am լրատվականի թղթակցի փոխանցմամբ մի քանի տասնյակ ազատամարտիկ երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր և նամակ հանձնել `պահանջելով ազատ արձակել ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
Հիշեցնենք, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն ՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք ՝ խարդախության փորձ կատարելու համար: