Երգչուհի Լիդուշիկը, որը վերջին տարիներին նաեւ հանդես էր գալիս ֆիլմերում՝ որպես դերասանուհի, երեկ սիրելիի հետ նշել է Հելոուինի տոնը: Նրա ընտրյալը ֆիլմարտադրող Վահե Մարգարյանն է:
Ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակելով իր եւ Վահեի լուսանկարը, երգչուհին գրել է.
«Բեթմենն ու կարմիր գլխարկը»:
Հավելենք, որ Լիդուշիկը վերջին տարիներին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում եւ իր ստեղծագործական կարիերան շարունակում է Հայաստանի սահմաններից դուրս:
Մ.Ղ.