
Արցախցի Տաթևիկ Վիրաբյանը ճնշման հետ կապված խնդիր է ունեցել, հիմա ամեն ինչ նորմալ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Առողջության հետ կապված խնդիր ունենալու պարագայում ընթացակարգ է առկա։ Եթե հնարավոր չէ իրականացնել բուժում, նոր տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց»,- նշեց նա։
ArmLur.am-ի թղթակիցը նախարարից հետաքրքրվեց, թե երբ է Հայաստանում վերջ դրվելու ընտրովի արդարադատությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան