Օրինական իշխանություն ստեղծելու Ստեփան Դեմիրճյանի տեսլականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն Ազգային Ժողովում ելույթի ժամանակ անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին, նկատեց, որ կառավարությունը չի կատարել իր առջև դրված խնդիրները ՝ արտագաղթը կանխելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ:

«Որևէ երաշխիք չկա, սակայն, որ նոր կառավարությունը կլինի ավելի լավը և ավելի արդյունավետ կաշխատի կամ կիրականացնի ժողովրդի շահերից բխող քաղաքականություն: Սա պարզապես անհնար է երկրում առկա քրեօլիգարխիկ կողոպուտի պայմաններում»,- նկատեց Ստեփան Դեմիրճյանը:

Ըստ նրա ՝  Հայաստանին անհրաժեշտ են անհատական, համակարգային փոփոխություններ: Առանձին վերցրած որևէ կուսակցություն չի կարող երկիրը դուրս բերել այդ ծանր վիճակից: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը պետք է համետեղեն իրենց ջանքերը ՝ օրինակական իշխանություն ձևավորելու ժողովրդավարական ընտրությունների միջոցով:




Լրահոս