
Մոտ մեկամսյա դադարից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին օրերին հաճախակի վարչության նիստեր է անում:
Նախ նիստ էին արել երկուշաբթի օրը, վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ էր նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը։
Երեկ նույնպես ՔՊ-ն նիստ էր արել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել էր Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչության նիստերը երկար չեն տևել, և քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր:
Տեղեկացանք նաև, որ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների կամ անվտանգային այլ հարցեր ևս չեն քննարկվել։
Քրիստինա Մուշեղյան