ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գարիկ Հ.-ն, որը հուլիսի 31-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: