
Կատարը, համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ, միջնորդել է Եգիպտոսի, Իսրայելի և «Համաս»-ի միջև համաձայնություն ձեռք բերել, որպեսզի թույլատրվի օտարերկրյա անձնագրեր ունեցողների և որոշ ծանր վիրավորների տեղափոխումը շրջափակված Գազայից․ չորեքշաբթի Reuters-ին հայտնել է գործարքին տեղյակ աղբյուրը:
Համաձայնագիրը թույլ կտա Ռաֆահ սահմանային անցակետով արտասահմանյան անձնագրեր ունեցողների և որոշ ծանր վիրավորների տեղաշարժը Եգիպտոսի և Գազայի միջև, թեև ժամանակացույց չկա, թե որքան ժամանակ Ռաֆահի անցումը բաց կմնա տարհանման համար։