Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու սառը զենք հայտնաբերելու՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։
Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: