Ռուսաստանաբնակ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն այս օրերին գտնվում էր Հայաստանում: Նա եկել էր այստեղ նշելու քրոջ՝ Նունիկի ծննդյան տարեդարձը:
Ծննդյան խնջույքից հետո Գոհարը մեկնել է նաեւ Գեղարքունիքի մարզ՝ իր ծննդավայր:
Ինստագրամյան իր էջի սթորի բաժնում Սևանա լճից հրապարակելով լուսանկար՝ կից գրել է. «Բոլորին բարև… իմ սիրելի Սևան»:
Հաջորդիվ հրապարակելով տեսանյութ՝ գրել է.«Երեւանում ինքս ինձ ընթրիքի էի հրավիրել, հաջորդ օրը՝ ճաշի, ինքս իմ մտքերի հետ: Առաջ մտածում էի, որ կյանքում երբեք չեմ կարողանա հաճույքով ինչ-որ բան միայնակ անել: Տարիների հետ հասկանում ես, որ կարող ես»:
Հավելենք նաեւ, որ Գոհարը արդեն հետ վերադառնալու ճանապարհին է:
Մ. Ղ.