Ալեքսանդր Վուչիչը ցրել է Սերբիայի Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովը ցրելու և այս տարվա դեկտեմբերի 17-ին խորհրդարանի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։

Կառավարությունը Վուչիչին ուղարկել էր Ազգային ժողովը ցրելու և ընտրություններ նշանակելու հիմնավորված առաջարկ: Նշվում է, որ ներկա պայմաններում նոր ընտրության անցկացումը կապահովի երկրում ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը, կնվազեցնի լարվածությունը հասարակության մեջ և կնպաստի քաղաքական, տնտեսական ու այլ հարցերի վերաբերյալ կարծիքների և տեսակետների ազատ արտահայտմանը։

Սերբիան ոչ միանշանակ դիրքորոշում է ընդունել ուկրաինական պատերազմի հարցում: Բելգրադը դատապարտում է ռուսական զինուժի գործողությունները, միաժամանակ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Միևնույն ժամանակ, Սերբիան հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և շարունակում է սերտ տնտեսական ու քաղաքական կապեր պահպանել այդ երկրի հետ։

Վուչիչի խոսքով՝ Սերբիան չի կարող սահմանափակումներ մտցնել, քանի որ դա կնշանակի հրաժարվել Մոսկվայի հետ ավանդական բարեկամական հարաբերություններից։




Լրահոս