ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկել Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից գերեվարված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Լևոն Մնացականյանին Բաքվում սպանելու վերաբերյալ տարածվող տեղեկություններին։

«Միանգամից նշեմ, որ այդ հարցը ուղղակի իմ մանդատի շրջանակներում չի գտնվում, բայց բնականաբար, խնդրով փորձում եմ զբաղվել հնարավորությունների շրջանակներում ոչ միայն տեղեկությունների տարածման ժամանակահատվածում, այլ նաև մինչև տեղեկությունների տարածումը իմ հստակ տեսակետները՝ կոնկրետ արձանագրումներով, նաև մարդու իրավունքների խախտման հետ կապված հնարավոր արձանագրումներով, միջազգային կառույցներին ուղարկում էի և հիմա ևս ուղարկում եմ։ Բայց տեղեկությունների ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել եմ համապատասխան մարմիններին և այդ միջազգային մարդասիրական կազմակերպություններ ինձ հետադարձ կապով պատասխանել են և իրենք դա որակել են որպես խորհրդապահական»,- ասաց Մանասյանը։

ՄԻՊ-ը նշեց, որ չի կարող այս պահին հրապարակել, քանի որ տեղեկության առաջնային աղբյուրը ինքը չէ և աշխատանքի սկզբունքները կխախտի հրապարակելու դեպքում։




Լրահոս