Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. 2 ոստիկան հեռացվել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչության պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես նաև՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», երկուսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։




Լրահոս