«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել Գյումրիում կրակոցի հետևանքով վնասվածք ստացած երեխայի վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գյումրիում 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով վնասվածք ստացած և Երևան տեղափոխված 11-ամյա երեխայի առողջական վիճակից:

«Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։

Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս