Իսրայելը հայտարարել է Գազայում ցամաքային գործողությունների ընդլայնման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ շարունակում է ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում:

«Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում՝ որպես ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի համատեղ բազմաբնույթ ջանքերի մի մաս:

Ցամաքային գործողությունների ընդլայնմանը զուգահեռ, օդային և ռազմածովային ուժերի հետ համատեղ բազմաոլորտ ջանքեր են իրականացվում՝ կանխելու սպառնալիքները ցամաքում և հարվածներ հասցնելու ՀԱՄԱՍ-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Իսրայելի բանակի կործանիչները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը, ռազմածովային նավերը և հրետանին օգնում են ցամաքային ուժերին, հայտնել են բանակից։ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից համատեղ հարվածներն իրականացվում են իրական ժամանակում հավաքագրված տեղեկատվության հիման վրա։




Լրահոս