ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐ ԿԱՌԱՎԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան այս տարի: Նա ասաց, որ վատ են ապրելու նաեւ պետական պաշտոնյաները, իսկ եթե պետական պաշտոնյաները վատ ապրեն, նրանցից չես կարող պահանջել, որ լավ աշխատեն: Վերջինիս խոսքով` Հայաստանի զարգացումն արգելակում են մի խումբ մարդիկ, որոնք յուրացրել են իշխանությունը. «Իզուր չէ, որ մենք (նկատի ունի ՀԱԿ-ին) խոսում ենք ԱԺ-ում 70 գործարար պատգամավորների առկայության մասին: Նրանք խեղդում են տնտեսությունը»:ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է արվի, որպեսզի մյուս տարի լավ ապրենք, եւ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կանխատեսումները չիրականանան:ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է ստեղծել այնպիսի  օրինական երկիր, որ մարդն իրեն զգա իսկապես արժանապատիվ ՀՀ քաղաքացի: Առաջին հերթին դա պետք է արվի, որպեսզի քաղաքացիներն ունենան հավատ  եւ իրենց ապագան կապեն Հայաստանի հետ: Այլ  տարբերակի մասին խոսելն անգամ անիմաստ է, քանի որ քաղաքացիներն իրենց  հույսերը  չեն կապում Հայաստանի հետ:  Երբ իշխանությունը  վերադարձնի մարդկանց  իրենց հավատը հայրենիքի հանդեպ,  այն ժամանակ էլ ամեն ինչ այլ կերպ կլինի:ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ  ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր պետության բոլոր քայլերն ուղղված են նրան, որ մենք ապրենք ավելի լավ: Եւ որպեսզի Բ.Ասատրյանի կանխատեսումները չիրականանան, պետք է հստակ իրականացնել այն բարեփոխումների փաթեթը, որ կառավարությունը ներկայացրել է: Պետք է բոլորս դեպի լավը տրամադրվենք, որ լավ լինի: Իսկ եթե միայն վատի մասին շարունակ ասենք, ապա դա մեզ ոչինչ չի տա: Համենայնդեպս, այսօր ինչ արվում է, արվում է նրա համար, որ մենք դեպի լավը գնանք:ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ տնտեսագետՊԱՏԱՍԽԱՆ. Թե ինչ է ասում Բ.Ասատրյանը, մի քիչ պարզ չէ: Կարծում եմ` անհրաժեշտ է լուրջ արմատական փոփոխություններ կատարել, որ մեր կյանքը լավանա: Ես հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում եթե մեր խումբը հասնի հաջողության, ապա կամեն ինչ լավ կլինի, մենք էլ լավ կապրենք: Բոլոր դեպքերում Բ.Ասատրյանը թող մտածեր այն ժամանակ, երբ ինքը Կենտրոնական բանկի ղեկավարն էր, այն ժամանա՞կ էինք վատ ապրում,  թե՞ հիմա: Եթե ինքը կանխատեսումներ է անում, ապա ինչո՞ւ իր կառավարման ժամանակ չէր անում նման կանխատեսումներ, այլ հիմա  է անում: ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության եւ սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ ՊԱՏԱՍԽԱՆ. Որպեսզի Բ.Ասատրյանի կանխատեսումներն իրականություն չդառնան, անհրաժեշտ է աշխատել, անել այնպես, որ կարողանան բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, նրանց ապահովեն աշխատատեղերով եւ արդար կառավարումով: Այլ տարբերակ, կարծում եմ, չկա:ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ «Հնչակյան» կուսակցության ներկայացուցիչՊատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս