
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 1-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Արամի փողոցի տներից մեկին հարակից շինությունից ծուխ է նկատվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամի փողոցի շենքերից մեկի բակում գտնվող խորդանոցում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է 16:55-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել են խորդանոցի փայտե կառուցատարրերը՝ 6 քմ։