Գազայի հատվածում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով կան կյանքից զրկվածներ և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 195 մարդ։

Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, տեղեկությունը տարածել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները։

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի հարձակման հետևանքով մոտ 120 մարդ մնացել է փլատակների տակ, իսկ 777 մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերը ավիահարվածներ էին հասցրել ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող մի շարք օբյեկտների։ Իսրայելական բանակը հաստատել է Ջաբալիայի վրա հարձակման մասին տեղեկությունը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս