Զարուհի Փոստանջյանը՝ մանդատ վերցնել-չվերցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դեռ որոշում չունի՝ կվերցնի՞ ավագանու անդամի մանդատը, թե՞ ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարելու է մանդատը վայր դնելու մասին:

ArmLur.am-ը այս առիթով կրկին զրուցել է նրա հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էիք, որ դեռ որոշում չունեք՝ մանդատը վերցնու՞մ եք, թե՝ ոչ: Հիմա որոշում ունե՞ք այդ մասով:

-Կարծում եմ, դա հիմա քաղաքական թիվ մեկ օրակարգը չէ: Ես որոշ ժամանակ առաջ ահազանգել էի, թե ի՞նչ է կատարվում Երասխի, Ջերմուկի սահմաններին, ավելի լավ կլինի, լրատվամիջոցները դա նկարեն ու այդ հարցը բարձրացնեն:

-Տիկի՛ն Փոստանջյան, սահմանային հարցերը ևս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են մշտապես, բայց իմ հարցը ձեր մանդատ վերցնել-չվերցնելուն է վերաբերվում:

-Դեռ չեմ որոշել, հիմա ինձ համար ավելի կարևոր խնդիրներ կան: Մենք մինչ այս ավագանու նիստերը՝ քաղաքապետի ընտրության հարցով, փոխքաղաքապետի ընտրության հարցով՝ բոյկոտել ենք:

-Իսկ ավագանու՝ նոյեմբերի 21-ի նիստին մասնակցելու՞ եք:

-Մինչև նոյեմբերի 21 դեռ ժամանակ կա, տեսնենք երկրի վիճակը ինչ է լինում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս