«Մանկական Եվրատեսիլ 2022-ի» Հայաստանը ներկայացնող պատվիրակը՝ Նարե Ղազարյանը նշել է ծննդյան 15 ամյակը:
Ծննդյան օրվա կապակցությամբ՝ Նարեն ինստագրամյան իր էջում հրապարակել է հետաքրքիր ֆոտոշարք, կից գրելով «Let’s capture my 15th birthday»:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի ունեցավ Հայաստանում։ Մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով, իսկ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Հավելենք նաեւ, որ Նարեն մրցույթին ներկայանում էր «Dance» երգով:
Մ.Ղ.