ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվո՞ւմ է ՔՊ-ական պատգամավոր Դավոյանը գնալ դատախազություն ու ինքնախոստովանական ցուցմունք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրում է, թե ուր է նայում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երբ իր քթի տակ ՔՊ-ականները քրեական գործընթացների մեջ են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեզ փոխանցել էր իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել:

«Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես եւ Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլեւս տան վարձավճար չենք ստացել…», – ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր պատգամավորը:

Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, եւ պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչեւ 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաեւ տան վարձի գումար է ստացել պետբյուջեից:

Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվականը՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին ե՛ւ տուն է գնել, ե՛ւ տան վարձավճար է ստանում:

Ստացվում է, որ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ստում է, երբ ասում էր, թե` ես եւ Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չենք ստացել: Ստացե՛լ եք:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացել ենք ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից: Սա դեռ վերջը չէ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, որն աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, իրականում իր լուրջ պատճառներն ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ.

«Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել.

1. Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:

2. Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով:

3. Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել:

4. Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ.

«ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իսկ ինչ է պատմում պատգամավորը․ պատրաստվում է՞ գնալ ու ինքնախոստովանական ցուցմունք տալ Գլխավոր դատախազությունում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս