
Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում: Հաղթանակի կամրջից տղամարդը փորձել է ցած նետվել։ Նախքան իրավապահ մարմինների դեպքի վայր ժամանելը՝ քաղաքացիները փորձել են օգնել քաղաքացուն: Ինքնասապանության փորձը բարեբախտաբար կանխվել է՝ ոստիկանների կողմից ցուցաբերած օպերատիվ գործողությունների շնորհիվ:
Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարած անձը 1996 թվականին ծնված տղամարդ է, ով իրավապահ մարմիններին պատմել է, թե ինչու է ցանկացել ինքնասպանություն գործել: Քաղաքացին պատմել է, որ կորցել է ամեն ինչ ՝ տունը, մորը, և դատարանը իր նկատմամբ ճիշտ որոշում չի կայացրել, որից էլ դրդված որոշել է կյանքին վերջ տալ:
Կատարվում է նախաքննություն:
Օֆելյա Հովհաննիսյան