
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի քաղաքացիական գործով դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի:
Ավելի վաղ Էդգար Ղազարյանը իր հարցազրույցներից մեկում «ամենամեծ կոռուպցիոներ» էր անվանել Ալեն Սիմոնյանին:
Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու Էդգար Ղազարյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ որպես փոխհատուցում գումար է պահանջել Էդգար Ղազարյանից:
Դատարանը հոկտեմբերի 23-ին, դատավոր Գևորգ Բալյանի որոշմամբ, վարույթ է ընդունել Ալեն Սիմոնյանի հայցադիմումը:
Քրիստինա Մուշեղյան