
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած շփում Երևանի և Բաքվի միջև, որը կարող է թուլացնել լարվածությունը։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման «Ճանապարհային քարտեզ» են:
Օֆելյա Հովհաննիսյան