Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 20-ամյա Արմեն Ե.-ին, որը սեպտեմբերի 15-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: